Վրաստանում մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 2 նոր դեպք
Վերջին օրվա ընթացքում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 2 նոր դեպք, ևս 2 մարդ ապաքինվել է վարակից: Այս մասին տեղեկացնում է netgazeti.ge կայքը` հղում տալով երկրի կառավարության ներկայացրած տվյալներին:
Վրաստանում, ընդհանուր առմամբ, գրանցվել է կորոնավիրուսով վարակման 953 դեպք, վարակվածներից 830-ն առողջացել է, 15-ը` մահացել:
3828 մարդ գտնվում է Վրաստանի կարանտինային գոտիներում, ևս 192 մարդ հսկողության տակ է հիվանդանոցներում:
Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 11 571 722 է, մահացել է 537 045 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 213 երկրում:
Կարծիքներ