ԱՄՆ-ը նախազգուշացրել է Դոնբասում հակամարտության սրման սպառնալիքի մասին
ԱՄՆ-ը դիվանագիտական ուղիներով զգուշացրել է ԵՄ-ին, Գերմանիային, Ֆրանսիային և Մեծ Բրիտանիային Դոնբասում հակամարտության սրման սպառնալիքի մասին։ Այս մասին հայտնում է Süddeutsche Zeitung թերթը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։
Ըստ աղբյուրի՝ ԱՄՆ-ն անցյալ շաբաթվա վերջին դիմել է Եվրոպական արտաքին գործերի ծառայությանը և Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարություններին։ Ամերիկյան կողմը մատնանշել է Ուկրաինայի հետ սահմանի մոտ ռուսական զորքերի, իբր, բարձր կենտրոնացվածությանը և դրա հետ կապված իրավիճակը սրելու ներուժը։
Թերթի տվյալներով՝ ԱՄՆ-ը գործընկերների հետ կիսվել է ռուսական ուժերի տեղաշարժի վերաբերյալ իր տեղեկություններով։
Կարծիքներ