ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ
ՀՀ կենտրոնական բանկից Արմենպրեսին տեղեկացնում են, որ հոկտեմբերի 25-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները.
ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 1.42 դրամով և կազմել 400.91 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.17 դրամով և կազմել 395.26 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.06 դրամով և կազմել 6.53 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 0.60 դրամով և կազմել 454.19 դրամ:
Ինչ վերաբերում է թանկարժեք մետաղներին, ապա ոսկու գինն աճել է 1.03 դրամով և կազմել 21256.81 դրամ: Արծաթի գինն աճել է 9.86 դրամով և կազմել 247.67 դրամ: Պլատինի գինը չի փոխվել և կրկին կազմել է 16414.1 դրամ:
Կարծիքներ