Հայաստանն ու հնդկական առաջատար ուղեղային կենտրոնը քննարկել են համագործակցության հեռանկարները
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը և ԱԳՆ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Դավիթ Կարապետյանն ապրիլի 1-ին Երևանում աշխատանքային հանդիպում են անցկացրել «Observer Research Foundation» (ORF) հնդկական առաջատար ուղեղային կենտրոնի նախագահ Սամիր Սարանի հետ:
ՀՀ ԱԳ նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են «Observer Research Foundation»-ի հետ համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև համատեղ նախաձեռնությունների իրականացման հեռանկարները:
Կարծիքներ