Թեհրանում Ադրբեջանի դեսպանատունն առաջիկա 2-3 շաբաթներին կվերաբացվի
Թեհրանում Ադրբեջանի դեսպանատունը մինչև ամսվա վերջ կվերաբացվի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարության Եվրասիայի հարցերով վարչության գխավոր տնօրեն Մոջթաբա Դեմիրչիլուն։
«Մենք ակնկալում ենք, որ դա տեղի կունենա առաջիկա 15-20 օրերին», - Դեմիրչիլուի խոսքերն է մեջբերում Iran International լրատվական ծառայությունը։
Իրանում Ադրբեջանի դեսպանատունը դադարեցրել էր գործունեությունը 2023 թ․ հունվարին տեղի ունեցած զինված հարձակումից հետո։ Այդ ժամանակ զոհվել էր դիվանագիտական առաքելության անվտանգության մեկ աշխատակից, երկուսը վիրավորվել էին:
Հետաքննությունը պարզել էր, որ հարձակվողը, որը դեպքի վայրում ձերբակալվել էր, գործել է անձնական և ընտանեկան խնդիրների հետ կապված դրդապատճառներով։ Ադրբեջանը հարձակումը որակել էր որպես ահաբեկչություն։
Կարծիքներ