Պուտինը, Մակրոնն ու Մերկելը հանձնարարել են շարունակել քննարկումները «նորմանդական» գագաթնաժողովի վերաբերյալ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկուշաբթի հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Ներուկրաինական հակամարտության կարգավորման գործընթացի հետ կապված անհանգստություն առաջացնող իրավիճակը մանրակրկիտ քննարկվել է»,- ասված է հաղորդագրության մեջ:
Միևնույն ժամանակ, երեք առաջնորդները նշեցել են Մինսկի համաձայնագրերի իրականացման կարևորությունը` որպես կարգավորման անվիճելի հիմք: «Նրանք նաև ընդգծել են իրենց հետաքրքրությունը Նորմանդիայի ձևաչափով Ռուսաստանի, Գերմանիայի և Ֆրանսիայի ջանքերի հետագա համակարգման հարցում»,- հավելել է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Կարծիքներ