Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարը հայտնել է, որ Կիևը պատրաստ է իր սահմանների մոտ իրադարձությունների ցանկացած զարգացման

Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան կոչ է արել չհավատալ բացասական կանխատեսումներին՝ կապված արևմտյան գործընկերների՝ ռուսական հնարավոր ներխուժման մասին տեղեկատվության հետ, սակայն ընդգծել է, որ իշխանությունները պատրաստ են իրադարձությունների ցանկացած զարգացման։
«Մի հավատացեք ապոկալիպտիկ կանխատեսումներին: Տարբեր մայրաքաղաքներում տարբեր սցենարներ են հաշվարկվում, սակայն Ուկրաինան պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման»,- գրել է նա Twitter- ում:
Կիրակի ավելի վաղ ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը NBC հեռուստաալիքի եթերում ասել էր , որ Ուկրաինայի շուրջ իրավիճակը տանում է դեպի էսկալացիա և ներխուժում կարող է տեղի ունենալ ցանկացած պահի:
Կարծիքներ