Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Բահրեյնի թագավորին և վարչապետին

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Բահրեյնի թագավորին և վարչապետին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Բահրեյնի Թագավորության թագավոր Համադ Բին Իսա Ալ Խալիֆային և թագաժառանգ, վարչապետ Սալման Բին Համադ Ալ Խալիֆային՝ այդ երկրի ազգային տոնի առթիվ:

Բահրեյնի թագավորին ուղղված ուղերձում նշված է.

«Ձերդ Արքայական Մեծություն,

Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Բահրեյնի Թագավորության Անկախության 51-րդ տարեդարձի կապակցությամբ:

Լիահույս եմ, որ միասնական ջանքերով կկարողանանք ընդլայնել մեր երկրների միջև առկա փոխգործակցությունը:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, իսկ Բահրեյնի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և շարունակական զարգացում:

Ընդունեք խնդրեմ, Ձերդ Արքայական Մեծություն, խորին հարգանքիս հավաստիքը»:

Բահրեյնի վարչապետին ուղղված ուղերձում ասված է.

«Ձերդ Արքայական Մեծություն,

Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Բահրեյնի Թագավորության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:

Համոզված եմ, որ Հայաստանի և Բահրեյնի միջև հարաբերություններն առաջիկայում կզարգանան և կընդլայնվեն՝ ի շահ մեր երկու պետությունների և ժողովուրդների:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, իսկ Բահրեյնի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարգավաճում:

Ընդունեք խնդրեմ, Ձերդ Արքայական Մեծություն, խորին հարգանքիս հավաստիքը»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում