ԱՄՆ-ը պարգևավճար է խոստացել «Սինալոա» թմրակարտելի 4 պարագլուխների մասին տեղեկության համար

ԱՄՆ-ը պարգևավճար է խոստացել «Սինալոա» թմրակարտելի 4 պարագլուխների մասին տեղեկության համար

ԱՄՆ-ը 5 մլն դոլար պարգևավճար է հայտարարել տեղեկատվության համար, որը կհանգեցնի «Սինալոա» մեքսիկական թմրակարտելի 4 պարագլուխների ձերբակալության։ Պետդեպի հաղորդմամբ՝ նրանց թվում է «Կարճլիկ» մականունով Հոակին Գուսմանի եղբայրը՝ Աուրելիանո Գուսմանը։

Ավելի վաղ ԱՄՆ արդարադատության նախարարությունը մեղադրել էր նրանց թմրամիջոցների մասին միջազգային օրենսդրության խախտման, մասնավորապես ֆենտանիլի անօրինական առևտրի մեջ։ ԱՄՆ-ում թմրանյութային գերդոզավորումների մոտ 2/3-ը հենց այդ նյութի օգտագործմամբ է պայմանավորված։ Միայն 2020 թվականի մարտից 2021 թվականի մարտ ֆենտանիլից գերդոզավորման մոտ 100 հազար դեպք է գրանցվել։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում