Չեխիայի նախագահի ախտորոշումը հայտնի է

Չեխիայի նախագահի ախտորոշումը հայտնի է

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը տառապում է լյարդի ցիռոզով։ Այս մասին ասել է պետության ղեկավարի առողջությանը հետևող բժշկական կոնսիլիումի անդամ, վիրաբույժ Պավել Պաֆկոն, փոխանցում է České noviny-ն։

Նրա խոսքով՝ դեռևս հոկտեմբերի 10-ին Զեմանի ստամոքսում տեղադրվել է սնուցման զոնդ՝ PEG։

Պաֆկոն հավելել է, որ Կենտրոնական ռազմական հոսպիալից Զեմանի դուրսգրման ժամկետների մասին վաղ է խոսել։

Շաբաթներ առաջ հոսպիտալացումից հետո առաջին անգամ Զեմանը հանդես է եկել ելույթով՝ հայտնելով, որ պատրաստվում է պաշտոնավարել մինչև լիազորությունների ժամկետի ավարտը՝ 2023 թվականը, և պատրաստվում է մոտ ժամանակներս ընդդիմության առաջնորդին նշանակել վարչապետի պաշտոնում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում