Տեղի է ունեցել երիտասարդ սպաների ծառայության վայրի վիճակահանությունը

Տեղի է ունեցել երիտասարդ սպաների ծառայության վայրի վիճակահանությունը

Հուլիսի 2-ին ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել արտերկրի ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների ծառայության վայրերի ընտրության վիճակահանությունը:

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, վիճակահանության հանձնաժողովի նախագահ Արման Սարգսյանը ողջունել է շրջանավարտներին ու մաղթել խաղաղ և արգասաբեր ծառայություն։

Արման Սարգսյանը կարևորել է նորընծա սպաների՝ զինվորական մասնագիտության ընտրության որոշումը և վիճակահանության ավարտին խորհրդանշական սպայական դաշույններ հանձնել երիտասարդ սպաներին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում