Փարիզի մոտակայքում գողացված ֆուրգոնի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտներին

Փարիզի մոտակայքում գողացված ֆուրգոնի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտներին

Փարիզից արևմուտք գտնվող La Défense Business-ում բեռնատարը վրաերթի է ենթարկել երկու մարդու: Տուժածներից մեկը մահացել է պատահարի վայրում, երկրորդին տեղափոխել են հիվանդանոց:

Հետիոտներին վրաերթի ենթարկած տղամարդը հեռացել է դեպքի վայրից, բայց կարճատև հետապնդումից հետո բերման է ենթարկվել ոստիկանության կողմից: Պարզվել է, որ նա գողացված ֆուրգոն է վարել:

Այժմ ոստիկանությունը պարզում է դեպքի հանգամանքները: Դեռևս ահաբեկչության վարկած չի ներկայացվել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում