ԵՄ ներկայացուցիչը կմեկնի Իրան՝ քննարկելու միջուկային գործարքը
ԵՄ արտաքին ծառայության քաղաքական տնօրեն, գլխավոր քարտուղարի տեղակալ Էնրիկե Մորան կայցելի Թեհրան՝ քննարկելու Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիրը: Այս մասին նա հայտնել է ուրբաթ օրը Twitter-ի իր էջում։
«Ես վաղը մեկնում եմ Իրան՝ հանդիպելու միջուկային համաձայնագրի բանակցություններում իրանական պատվիրակության ղեկավար Ալի Բաղերի Կանիի հետ: Աշխատում եմ լրացնելու Վիեննայի բանակցությունների վերջին բացերը: Մենք պետք է ավարտենք այդ բանակցությունները: Շատ բան վտանգված է: - գրել է Մորան։
Կարծիքներ