Forbes-ի միլիարդատերերի ցանկում առաջատարը փոխվել է
Louis Vuitton Moët Hennessy Group-ի նախագահ Բեռնար Առնոն գլխավորել է Forbes Real Time-ի միլիարդատերերի ցուցակը, որը թարմացվում է իրական ժամանակում։ Այս մասին հաղորդում է РИА Новости գործակալությունը։
Այսպիսով, նախորդ օրվա ընթացքում Առնոյի կարողությունն աճել է 710 միլիոնով և հասավ 186,3 միլիարդ դոլարի: Դա նրան թույլ է տվել առաջ անցնել Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսից, ով 186 միլիարդ դոլարով իջել է երկրորդ հորիզոնական:
Այդուհանդերձ, Bloomberg գործակալության կողմից հաշվարկվող Bloomberg Billionaires Index-ում Բեզոսը շարունակում է առաջատար մնալ: Տարեսկզբից նրա կարողությունն աճել է 47,9 միլիարդ դոլարով, իսկ Առնոն, ով, ըստ BBI-ի, ունի 162 միլիարդ միլիարդ, երկրորդ հորիզոնականում է:
Forbes-ի ցուցակում երրորդ տեղը շարունակում է զբաղեցնել Tesla-ի և SpaseX-ի ղեկավար Իլոն Մասկը`147,3 միլիարդ դոլարով: Չորրորդ տեղը զբաղեցնում է Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը (125,5 միլիարդ դոլար), իսկ հնգյակը եզրափակում է Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը (114,7 միլիարդ դոլար):
Louis Vuitton Moët Hennessy Group-ը շքեղ ապրանքների արտադրող է Louis Vuitton, Givenchy, Guerlain, Kenzo, Moet & Chandon, Hennessy և այլ ապրանքանիշերի ներքո: Ընկերության գլխամասային գրասենյակը գտնվում է Փարիզում:
Կարծիքներ