Մալայզիայում գնացքների բախման հետևանքով տուժել է ավելի քան 160 մարդ
Մալայզիայի տրանսպորտի նախարարությունը հայտնել է, որ Կուալա Լումպուրում գնացքների բախման հետևանքով տուժել է 166 մարդ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նշվում է, որ գնացքների բախումը տեղի է ունեցել տեղական ժամանակով 20:33-ին: Գնացքներից մեկը եղել է դատարկ, երկրորդում գտնվել է 232 մարդ:
Ուղևորներից 47-ը ստացել են ծանր վնասվածքներ: Նրանք տեղափոխվել են հիվանդանոց:
Կարծիքներ