Վիրավոր տղաները կունենան ձեռքի գերժամանակակից պրոթեզներ
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Մկրտչյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Վիրավոր տղաները կունենան ձեռքի գերժամանակակից պրոթեզներ:
Հարգելի՛ հայրենակիցներ,
Ինչպես տեղեկացրել եմ, պատերազմի օրերին նախաձեռնել եմ մի շարք առողջապահական ծրագրեր՝ արտասահմանցի բժիշկների այց, իսլանդական ձողաձկան (cod) կաշվից ստացած մաշկային տրանսպլանտների, ամերիկյան «Genadyne» ընկերության բարձրակարգ դեղամիջոցների և վերքերը փակող վակուումային սարքերի, ՀՀ ԱՆ պրոֆ. Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի համար ամենագնաց մեքենայի և անհրաժեշտ բժշկական միջոցների ձեռքբերում և այլն։ Այս ամենն անհնարին կլիներ առանց սրտացավ ընկերներիս, գործընկերներիս, սփյուռքի մեր հայրենակիցների, ինչպես նաև ինձ մտերիմ օտարազգի բժիշկների, գործարարների ու քաղաքական գործիչների աջակցության։ Եվս մեկ անգամ իմ երախտիքն եմ հայտնում բոլորին։ Փակելով առողջապահական նախաձեռնությունների այս փուլը՝ ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել մի նոր՝ խիստ կարևոր ձեռնարկման վրա, որ վերաբերում է մարտական գործողությունների ընթացքում ձեռք ու ոտք կորցրած մեր զինվորների պրոթեզավորմա խնդրին։ Ծրագիրն իրականացնելու ենք «Հայրենիքի պաշտպանի Վերականգնողական կենտրոն» հետ համագործակցությամբ, որտեղ շուտով «Հայաստան հիմնադրամ Նիդերլանդների» աջակցությամբ գործելու է պրոթեզավորման գերմանա-հոլանդական ժամանակակից լաբորատորիա։
Կարծիքներ