Վիետնամում կորոնավիրուսի դեմ սխալմամբ պատվաստել են 18 մանկիկների

Վիետնամում կորոնավիրուսի դեմ սխալմամբ պատվաստել են 18 մանկիկների

 

Վիետնամի մայրաքաղաք Հանոյում երկուսից մինչեւ վեց ամսական 18 մանկիկների պատվաստել են Pfizer եւ BioNTech ընկերությունների արտադրության կորոնավիրուսի դեմ պատրաստանյութով: Այդ մասին հաղորդել Է տեղական Vietnam News հրատարակությունը:

Հանոյի առողջապահական մարմինների տվյալներով՝ միջադեպն այս շաբաթ ավելի վաղ տեղի Է ունեցել քաղաքի շրջաններից մեկում: Այն բանից հետո, երբ սխալմամբ կատարված պատվաստման մասին իմացել Է մայրաքաղաքի առողջապահության դեպարտամենտը, երեխաներին հիվանդանոց են տեղափոխել հետազոտության եւ բուժընթաց անցնելու համար:

Հանոյի Ազգային մանկական հիվանդանոցի մասնագետների խոսքով՝ պատվաստված փոքրիկների վիճակը կայուն Է, նրանցից մի քանիսի մոտ ներարկումից հետո բարձրացել Է ջերմությունը, իսկ ներարկման տեղում հայտնվել Է կարմրություն եւ այտուցվածություն, թեեւ դրանք պատվաստման սովորական հետեւանքներ են, նշում Է հրատարակությունը:

Վիետնամի առողջապահության նախարար Նգուեն Տհան Լոնգը նոյեմբերի 4-ի երեկոյան այցելել Է հիվանդանոց եւ տեսակցել երեխաներին: Նա հորդորել Է՝ ուժեղացնել հսկողությունը ապագայում նմանօրինակ դեպքերը կանխելու համար եւ մեղավորներին խստորեն պատժել սխալ պատվաստում կատարելու համար:

Իր հերթին, Վիետնամի առողջապահության նախարարությունը խնդրել Է մայրաքաղաքի առողջապահության դեպարտամենտին՝ ուսումնասիրել պատճառները, որոնք հանգեցրել են սխալի, եւ պարզել այն անձանց, որոնք պատասխանատվություն են կրում տեղի ունեցածի համար:

Գերմանական BioNTech եւ ամերիկյան Pfizer ընկերությունների կողմից մշակված պատվաստանյութը կլինիկական փորձարկումների երրորդ փուլում մոտավորապես 95 տոկոս ակտիվություն Է ցուցաբերել կորոնավիրուսռով վարակումը կանխելու գործում: Պատվաստանյութի կիրառմանը հավանություն են տվել տասնյակ երկրներում, առանձին պետություններ թույլատրել են պատվաստուկի օգտագործումը երեխաների ու դեռահասների պատվաստման համար:

Նոյեմբերին ԱՄՆ-ի CDC բժշկական կարգավորիչը պաշտոնապես հավանություն Է տվել 5-ից մինչեւ 11 տարեկան երեխաների համար Pfizer-ի պատվաստանյութի կիրառմանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում