Վրաստանում անցած շաբաթ գրանցվել է կորոնավիրուսի 745 դեպք, 8 մահ
Վրաստանում անցած շաբաթ կորոնավիրուսի հարուցած բարդություններից մահացել է 8 պացիենտ։ Այսպիսով՝ պանդեմիայի ողջ ընթացքում վիրուսը խլել է երկրի 16 821 բնակչի կյանք։ Մահացության ցուցանիշը կազմում է 1 տոկոսը։ Այս մասին հայտնում է երկրի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը։
Մայիսի 2-8-ը հայտնաբերվել է կորոնավիրուսի 745 նոր դեպք, որից 357-ը՝ Թբիլիսիում։ Կատարվել է 112 564 թեստավորում։ Դրական թեստերի մասնաբաժինը մեկ շաբաթում կազմել է 0,66%։
Ապաքինվել է ևս 984 պացիենտ, առողջացածների ընդհանուր թիվը հասել է 1 638 372-ի։ Երկրում առ այսօր գրանցվել է քովիդի 1 655 966 դեպք։
Կարծիքներ