Օմիկրոնը 70 անգամ ավելի վարակիչ է. գիտնականներ
COVID-19-ի օմիկրոն տարբերակը բազմապատկվում է մարդու բրոնխներում 70 անգամ ավելի արագ, քան դելտան և սկզբնական SARS-CoV-2 վիրուսը, պարզել են Հոնկոնգի համալսարանի գիտնականները:
«Հոնկոնգի համալսարանի բժշկության դպրոցի հետազոտողների ուսումնասիրությունը տալիս է առաջին տվյալները, թե ինչպես է SARS-CoV-2 օմիկրոնի նոր տարբերակը վարակում մարդու շնչառական ուղիները: Նրանք պարզել են, որ վարակելիությունն ու բազմացումը 70 անգամ ավելի արագ է տեղի ունենում, քան «դելտա» շտամի ու սկզբնական SARS-CoV-2-ի դեպքում: Դա նշանակում է, որ, «օմիկրոնը» կարող է փոխանցվել մարդուց մարդ ավելի արագ, քան նախորդ տարբերակները», – ասվում է հայտարարության մեջ, որը ստացել է ՌԻԱ Նովոստիի գործակալությունը:
Հիշեցնենք՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, նոյեմբերի վերջին տեղի ունեցած արտակարգ նիստից հետո, որոշեց դասակարգել Հարավային Աֆրիկայում հայտնաբերված կորոնավիրուսի նոր տարբերակը որպես մտահոգություն առաջացնող: ԱՀԿ-ն նոր շտամն անվանել է B.1.1.529 հունարեն omicron տառով:
Կարծիքներ