Կենտրոնում բնակարանների գները նվազել են. անշարժ գույքի շուկայում իրավիճակը պասիվ է. ժողովուրդ
«Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրավիճակը պասիվ է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Երեւանում բնակարանների գները զգալի նվազել են, բայց կան վարչական շրջաններ, որտեղ, հակառակը, թանկացել են:
Կենտրոն վարչական շրջանում բնակարանների 1 քմ շուկայական միջին գինը սեպտեմբերին 625 հազար դրամ էր կամ շուրջ 1300 դոլար, իսկ օգոստոսին՝ 630 հազար դրամ, այսինքն՝ 5000 դրամով էժանացել է:
Իսկ, ահա, Արաբկիր վարչական շրջանում բնակարանների գները բարձրացել են 3100 դրամով. այստեղ մեկ քմ-ն սեպտեմբերին արժեցել է 443 հազար 100 դրամ, օգոստոսին՝ 440 հազար դրամ: Բնակարանների գների նվազում արձանագրվել է նաեւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում. մեկ ամսվա ընթացքում 323 հազար դրամից էժանացել է՝ դառնալով 321 հազար 500 դրամ:
Ավան վարչական շրջանում գնանկումը կազմել է 2500 դրամ: Շենգավիթ վարչական շրջանում, սակայն, 3000 դրամով բարձրացել են բնակարանների գները. բնակարանի մեկ քմ-ն 295 հազար դրամից դարձել է 298 հազար դրամ: Ի դեպ, օրավարձով բնակարանների շուկան է վատ վիճակում. սահմանները փակ էին, եւ զբոսաշրջիկներ մուտք չէին գործում Հայաստան, իսկ ինչպես հայտնի է, մեր երկիր այցելող զբոսաշրջիկների գերակշիռ մասը նախընտրում է օրավարձով բնակարանները: Ինչպես տեսնում ենք, կորոնավիրուսը ազդել է անշարժ գույքի գների վրա»:
Կարծիքներ