Փառք Աստծո, մեզ մոտ բռնապետություն է. Լուկաշենկո

Փառք Աստծո, մեզ մոտ բռնապետություն է. Լուկաշենկո

Բելառուսում, ի տարբերություն հարևան երկրների, կարգուկանոն կա: Այս մասին հայտարարել է նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Չեչերսկի շրջանի բնակիչների հետ հանդիպմանը, գրում է Tengrinews.kz-ն։

Բելառուսի ղեկավարը մեկնաբանել է ԵՄ հարևան երկրների գործողությունները, որոնք թույլ չեն տալիս իրենց քաղաքացիներին տոնական օրերին առանց վիզայի ռեժիմով մեկնել Բելառուս։

«Մենք նրանց համար սահմանը բացել ենք կաթոլիկ Զատիկից առաջ, իսկ մի քանի օրից էլ Ռադունիցան է, թող մարդիկ գան Լեհաստանից, Լիտվայից, Լատվիայից, այցելեն իրենց հարազատների գերեզմանները, ինչպես միշտ եղել է... Նրանք իրենց ժողովրդին թույլ չեն տալիս մտնել Բելառուս։ Ինչո՞ւ։ Որովհետև մարդիկ գալիս են մեզ մոտ աղ գնելու։ Նրանք աղ չունեն։ Հզոր, մեծ Արևմուտք, բայց աղ չկա... Ահա և ամբողջ ժողովրդավարությունը»,- ասել է նա։

Բնակիչների հետ հանդիպման ժամանակ Լուկաշենկոն գնահատել է նաև Բելառուսում բռնապետության առավելությունները։

«Դե, փառք Աստծո, որ մեզ մոտ բռնապետություն է, դուք բոլորդ ինձ քննադատում էիք՝ բռնապետություն, բռնապետություն, բայց այս բռնապետության օրոք կարգուկանոն է, եթե բռնապետություն չլիներ, մենք մերկ կգայինք»,- ընդգծել է երկրի նախագահը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում