Փարիզի Աստվածամոր տաճարի վերաբացումը Դոնալդ Թրամփի և Էմանուել Մակրոնի հետ շփվելու լավ առիթ ընձեռեց. վարչապետ
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ Փարիզում ներկա է գտնվել Աստվածամոր տաճարի վերաբացման արարողությանը:
Արարողության շրջանակում վարչապետը հանդիպում է ունեցել ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:
«Ֆեյսբուք»-ի իր էջում Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել և գրել.
«Փարիզի Աստվածամոր տաճարի վերաբացման արարողությունը ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ շփվելու լավ առիթ ընձեռեց»:
Կարծիքներ