«Արարատ-Արմենիան» նոր պաշտպան ունի

«Արարատ-Արմենիան» նոր պաշտպան ունի

Երևանի «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը շարունակում է համալրել կազմը:

Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Արարատ-Արմենիա» ակումբին է միացել 24-ամյա պաշտպան, Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին ֆուտբոլիստ Էդգար Գրիգորյանը:

Գրիգորյանը «Ուրարտուի» (նախկինում` «Բանանց») սան է, հանդես է եկել ակումբի տարիքային տարբեր թիմերում, ինչպես նաև` 1 մրցաշրջան վարձավճարով ելույթ է ունեցել «Նոայի» կազմում։

Հայաստանի Պրեմիեր Լիգայում երիտասարդ ֆուտբոլիստն անցկացրել է ընդհանուր առմամբ 55, իսկ Հայաստանի պատանեկան ու երիտասարդական հավաքականներում` 27 հանդիպում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում