Թուրքիան չի վերականգնի առևտուրն Իսրայելի հետ մինչ Գազայի զինադադարը
Իսրայելի հետ առևտուրը դադարեցնելու Թուրքիայի որոշումը ուժի մեջ կմնա մինչև Գազայի հատվածում մշտական հրադադարի հաստատումը։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտնել է հանրապետության առևտրի նախարար ղեկավար Օմեր Բոլաթը։
«Երբ մայիսի 2-ից որոշեցինք ամբողջությամբ դադարեցնել առևտուրն Իսրայելի հետ, ընդգծեցինք՝ մեր նպատակն է, որ Իսրայելը հնարավորինս շուտ համաձայնի մշտական և անհապաղ զինադադարի, որպեսզի հնարավորինս արագ վերականգնվի պարենամթերքի առաքումը տարածաշրջան, բժշկական և հումանիտար օգնությունը: Քանի դեռ մենք դա չենք տեսել, Իսրայելի հետ առևտուրը դադարեցնելու մեր որոշումը կմնա ուժի մեջ»,-նախարարի խոսքերը մեջբերել է 24TV-ն:
Նրա խոսքով՝ Պաղեստինի հետ առևտուրը շարունակվում է։ «Մենք անում ենք հնարավոր ամեն բան, որպեսզի պաղեստինյան տնտեսությունը նվազագույն կորուստներ կրի»,-ասել է Բոլաթը Պաղեստինի էկոնոմիկայի նախարար Մուհամեդ ալ-Ամուրի հետ հանդիպումից հետո։
Կարծիքներ