Հարավային Կորեայում սաստիկ անձրեւների պատճառով վեց մարդ Է զոհվել եւ ութն անհայտ կորել

Հարավային Կորեայում սաստիկ անձրեւների պատճառով վեց մարդ Է զոհվել եւ ութն անհայտ կորել

որեայի Հանրապետությունում սաստիկ անձրեւների հարուցած հեղեղումների եւ սողանիքների զոհերի թիվը հասել Է վեցի, եւս ութ մարդ համարվում Է անհայտ կորած: Այդ մասին օգոստոսի 3-ին հայտնել Է Տարերային աղետների, արտակարգ իրավիճակների եւ աղետների դեմ պայքարի կենտրոնական շտաբում:

Շտաբի տվյալներով՝ Կյոնգիդոյի եւ Չհունչհոն Փուքթոյի նահանգներում երեք մարդ Է զոհվել գետերի վարարման հետեւանքով, եւս երեքը դարձել Է սողանքների զոհ: Կորեայի Հանրապետության իշխանություններն օգոստոսի 2-ին երկրում հայտարարել են արտակարգ իրավիճակների արձագանքման ամենաբարձր՝ երրորդ մակարդակ: Սեուլի վարչակազմի կարգադրությամբ՝ փակված Է երեւեկությունը մի շարք խճուղիներով եւ կամուրջներով՝ Հանգան գետի վարարման հետեւանքով դրանց ջրածածկման վտանգի պատճառով, համանման սահմանափակումներ են մտցվել մի շարք այլ տարածաշրջաններում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում