«Նա ԱՄՆ առաջին նախագահն է վերջին 30 տարիների ընթացքում, ում ծառայության ընթացքում երկիրը պատերազմներ չի սկսել». Թրամփը Խաղաղության Նոբելյան մրցանակի է առաջադրվել
Էստոնացի եվրախորհրդարանական Յաակ Մադիսոնն ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին Խաղաղության Նոբելյան մրցանակի է առաջադրել։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նշվում է՝ Էստոնիայի Պահպանողական ժողովրդական կուսակցությունը ներկայացնող քաղաքական գործիչը բացատրել է, որ Թրամփին առաջադրել է նրա համար, որ նա ԱՄՆ առաջին նախագահն է վերջին 30 տարվա ընթացքում, ում ծառայության ընթացքում երկիրը պատերազմներ չի սկսել:
«Բացի այդ, նրա ղեկավարությամբ Մերձավոր Արևելքում մի շարք խաղաղության պայմանագրեր են ստորագրվել, որոնք նպաստել են կայունության և խաղաղության ամրանդմանը տարածաշրջանում: Տեսնենք, թե ով է կստանա Խաղաղության Նոբելյան մրցանակը»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Մադիսոնը:
Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ միակը չէ, ով Թրամփին Նոբելյան մրցանակի է առաջադրում: «Բայց, ինչպես գիտենք, որքան շատ դիմորդներ լինեն, այնքան հաջողության հասնելու հնարավորություններն ավելի մեծ կլինեն»,- շեշտել է Մադիսոնը:
Հիշեցնենք՝ խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվում է Օսլոյում յուրաքանչուր տարի 1901 թվականից ի վեր: Ըստ Նոբելյան հիմնադրամի կանոնադրության` թեկնածուների կարող են առաջադրել տարբեր երկրների ազգային խորհրդարանների ու կառավարությունների անդամները, միջազգային դատարանների անդամները, համալսարանների ռեկտորները, Նորվեգիայի Նոբելյան կոմիտեի ներկա կամ նախկին անդամներն և խորհրդականները:
Կարծիքներ