Ծառուկյանը երեկ ամենադժվարն է մարդ հավաքել դատարանի բակ տանելու համար
Թե բա մարդ ունենք, լիքը մարդ ունենք…
Վերջին օրերին բավականին շատ է խոսվում է այն մասին, որ ԲՀԿ-ն ու իր առաջնորդ Գագիկ Ծառուկյանը բավականին դժվար են կարողանում մարդ հավաքել ու տանել իրենց ակցիաներին: Երեկ այդ լուրերը վերջնականապես ապացուցվեցին նաև դատարանի դիմաց, ինչպես նաև գիշերը ԱԱԾ հարակից հատվածում հավաքված մարդկանց թվից ու տրամաբանությունից: ԲՀԿ մեր աղբյուրները փաստում են, որ արդեն նույնիսկ վճարովի միտինգավորների թիվն է գնալով պակասում ու կաշվից դուրս գալով չեն կարողանում ամենահեռավոր ու մոտակա մարզերից, Երևանի թաղերից մարդ հավաքել: Ականատեսները վկայում են, որ դատարանի բակում հավաքվածներից շատերի դեմքին եղել է ակնհայտ դժկամություն, իսկ շատերն էլ նույնիսկ պատերի տակ խոսել են, որ իրենց զոռով են բերել: Դարձյալ ԲՀԿ մեր աղբյուրները փոխանցում են, որ անգամ Ծառուկյանին պատկանող հիմնարկներում է լուրջ բողոք հասունանում այն պահերին, երբ մոտենում են մարդկանց ու պահանջում, որ գնան նմանատիպ ակցիաների. ասում են Առինջ մոլի տաղավարներից մեկի վաճառողուհիներից մեկն անգամ ամենակոպիտ ձևով իր տաղավարից դուրս է հրավիրել իրեն նմանանատիպ առաջարկ անող ԲՀԿ-ականին ու ասել, թե ի՞նչ եք ուզում Ձեր տեղի փողն է տալիս, թողեք ես հանգիստ իմ առևտուրն անեմ, ի՞նչ եք ուզում ինձանից, եթե ես մի օրով փակեմ տաղավարս ու առևտուր չանեմ՝ բա իմ երեխաներին ո՞վ է պահելու և ձեր վարձն ո՞վ է տալու: Դատարանի բակում հավաքված անձինք մեր թղթակցին պատմել են, որ եթե ԲՀԿ-ականները առավոտ դատարանի դիմաց կարողացել են մի կերպ ու հազիվ-հազ մի 150-200 մարդ հավաքեն, ապա ողջ օրվա ընթացքում այդ թվով մարդ այլևս չեն կարողացել հավաքել: Հատկապես ընդմիջումից հետո մարդկանց թիվն ակնհայտ քիչ է եղել ու պակասել, որը մինչև վճռի հրապարակման ժամը կազմել է ընդամենը մի քանի տասնյակ: Առավել ուշագրավ է եղել նաև գիշերը ԱԱԾ-ի շենքին հարող տարածքում մարդկանց հավաքը. ԲՀԿ մեր աղբյուրի տվյալներով այդտեղ են բերվել խեղճ ու կրակ մարդիկ՝ Հայաստանի հեռավոր մարզերից, ովքեր եկել են շատ դժկամությամբ ու ստիպված եղել մինչև Գագիկ Ծառուկյանի շենքին մոտենալու պահը մնալ այնտեղ, որ ապահովեն մասսայական տեսարանը: Հետո էլ այդ ժամին զոռով ու զորքով հավաքված մի քանի տասնյակ մարդիկ, Ծառուկյանի ԱԱԾ մտնելուց հետո, թողել ու հեռացել են ինչպես՝ աշխատանքից տուն շտապողները:
Կարծիքներ