Ինչ գույքեր ունի Ռոբերտ Քոչարյանի հարսը՝ Զարուհի Բադալյանը. Բաբաջանյանը հրապարակել է ԱԱԾ-ի 2018-ի տվյալները

Ինչ գույքեր ունի Ռոբերտ Քոչարյանի հարսը՝ Զարուհի Բադալյանը. Բաբաջանյանը հրապարակել է ԱԱԾ-ի 2018-ի տվյալները

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը սոցցանցի իր էջում հրապարակել է ԱԱԾ-ի 2018 թվականի հետախուզական-օպերատիվ տվյալները, որոնք առնչվում են Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի կնոջը՝ Զարուհի Վոլոդիայի Բադալյանին:

«2018թ. ԱԱԾ օպերատիվ-հետախուզական տվյալներով Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի կնոջը՝ Զարուհի Վոլոդիայի Բադալյանին է պատկանում՝

-ք. Երևան, Արաբկիր 39 փող. Թիվ 4 տունը՝ 877քմ. ընդհանուր մակերեսով, գույքը 2006թ-ին նվիրատվություն է ստացել մորից՝ Հասմիկ Բադալյանից։

-ք. Երևան, Հյուսիսային պող. Շ. 6, թիվ 6 և 15 տարածքները՝ ընդհանուր 300քմ. մակերեսով, գույքը ԱՄՆ քաղաքացի Գրաչիկ Հովհաննեսի Խաչատրյանից 2007թ-ին գնել է ընդհանուր 374մլն 800 հազար դրամ գումարով։

-18.11.2010թ-ից հանդիսանում է «Թարգեթ գրուպ» ՍՊԸ-ի հիմնադիրը՝ 100 տոկոս բաժնեմասով։ ՀՀ ՊԵԿ տվյալներով «Թարգեթ գրուպ» ՍՊԸ-ն փաստացի գործունեություն է ծավալում ք.Երևան Վ.Սարգսյանի փող., 10 շենք. Թիվ 6 և 7 սենյակներում, գործունեության տեսակն է՝ գույքի վաճառք և վարձակալություն։ Նույն տվյալներով, վերոնշյալ կազմակերպությունում գրանցված է 12 աշխատակից, և 2017թ-ի շրջանառությունը կազմել է 2մլրդ. 670մլն. դրամ գումար։ ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տվյալներով «Թարգեթ Գրուպ» կազմակերպությանն է պատկանում ք.Երևան Վ.Սարգսյան փող., 10 շենքում գտնվող թիվ 79, 80, 81, 84, 86, 87, 88, 89, 90, 91, 92, 93, 102, 103, 110, 115, և 116 հասարակական տարածքները՝ ընդհանուր 2246.8քմ. մակերոսով և թիվ 20, 22, 23, 24, 25, 26, 27, 37, 38, 39, 41, 42, 43, 49, 50, 51, 52, 53, 54, 55, 66, 67, 68, 69, 70, 71, 72, 120, 121, 132 և 133 ավտոկայանատեղիները՝ ընդհանուր 462.5ք,. մակերեսով։ Նույն տվյալներով, նշված անշարժ գույքերի մեծ մասը տրված է վարձակալությամբ։
Վերոնշյալ ժամանակահատվածում նշված շենքում անշարժ գույքի 1քմ-ի միջին արժեքը կազմել է 1մլն.800 հազար դրամ, սակայն «Թարգեթ Գրուպ» ՍՊԸ-ն հասարակական տարածքների 1քմ. ձեռք է բերել 293 հազար դրամ գումարով։

-03.03.2017թ-ից հանդիսանում է «Բերի Հաուս» ՓԲԸ-ի համահիմնադիրը։ ՀՀ ՊԵԿ տվյալներով, «Բերի Հաուս» ՍՊԸ-ի իրավաբանական հասցեն է՝ ք.Երևան Վազգեն Սարգսյան 10 շենք, 89 սենյակ, գործունեության տեսակն է՝ հատապտուղների աճեցում։ Նույն տվյալներով՝ վերոնշյալ կազմակերպությունում գրանցված են 11 աշխատակից, 2017թ-ին ընկերության շրջանառությունը կազմել է 2մլն 782 հազար դրամ գումար։
Ստացված տվյալների համաձայն, Ռ. Քոչարյանի ընտանիքին է պատկանում նաև «Ռեդիսոն Բլյու» հյուրանոցային համալիրը, «Նաիրի» բժշկական կենտրոնը և «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերությունը։

-«Ռեդիսոն Բլյու» հյուրանոցային համալիրը կառուցվել է 2005թ-ին «Գոլդեն փելիս հյուրանոց» ՍՊԸ-ի կողմից։ Ըստ ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տվյալների, 2003թ-ի Երևանի քաղաքապետի թիվ 1520 որոշմամբ 99 տարի ժամկետով վարձակալությամբ, տարեկան 1մլն 480 հազար դրամ գումարով «Գոլդեն փելիս հյուրանոց» ՍՊԸ-ին է հատկացվել ք.Երևան Ազատության 2/2 հասցեի 3200քմ. հողամասը և 6800քմ. հողատարածքը՝ կանաչապատման և բարեկարգման նպատակով։

-«Գոլդեն փելիս հյուրանոց» ՍՊԸ-ն հիմնադրվել է 14.11.2000թ-ին, հիմնադիրներն են հանդիսանում Տիգրան Առաքելյանը և Արայիկ Հայրապետյանը։ 2013թ-ից 93.73 տոկոս մասնաբաժինով ընկերության համասեփականատերն է հանդիսանում «Գոլդեն գրուպ լիմիթեդ» ՓԲԸ-ն, գրանցված՝ Անգլիա, Դուգլաս քաղաքում, մյուս 6.27 տոկոս բաժնեմասի սեփականատերն է հանդիսանում Քնարիկ Տիգրանի Սահակյանը։

-16.12.2002թ-ին ՀՀ Առողջապահության նախարարության «Նաիրի ԲԱՄ» ՓԲԸ-ն, միավորվելով «Անգիոներոլոգիայի կենտրոն» դուստր ՓԲԸ-ի հետ, հիմնել են ք.Երևան, Պարոնյան 21 հասցեում գործող «Նաիր բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն։ 2002թ.-ի հուլիսի 24-ին ՀՀ կառավարության 1008-Ն որոշմամբ «Նաիրի» բժշկական կենտրոն ՓԲԸ-ն սեփականաշնորհվել է Հարություն Քուշկյանի կողմից։

-«Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ՍՊԸ-ն հիմնադրվել է 1996թ-ին «Նաիրի-96» ՍՊԸ անվամբ, 1998թ-ին անվանափոխվել է «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ՍՊԸ-ի, կանոնադրական կապիտալը կազմում է 1մլրդ. 790մլն. դրամ, ընկերությունն ունի երկու նշանակալից մասնակից՝ Լևոն Քոչարյանը՝ 60 տոկոս բաժնեմասով և Վահագն Խաչատրյանը՝ 40 տոկոս բաժնեմասով։

Շարունակելի»,- գրում է Բաբաջանյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում