ՄԻՊ-ն արագ արձագանքման խումբ է ուղարկել՝ բուհ ընդունվելու հետ կապված ցույցի մասնակիցների բերման ենթարկվելու առնչությամբ
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության բաժին՝ բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության հետ կապված բողոքի ակցիա իրականացնող անձանց բերման ենթարկելու առնչությամբ: Այս մասին տեղեկացնում է ՄԻՊ գրասենյակը:
Տեղի կունենան առանձնազրույցներ բերման ենթարկված քաղաքացիների հետ և կուսումնասիրվեն նրանց բերման ենթարկելու հիմքերը, իրավունքների ապահովման վիճակը։
Կարծիքներ