Ռուսաստանում ջրածածկ եղած տների թիվը մեկ օրում ավելացել է ավելի քան հազարով
Ռուսաստանում գարնանային հեղեղումների հետևանքով ջրածածկ եղած բնակելի տների թիվը մեկ օրում ավելացել է ավելի քան հազարով և գերազանցել 16 հազարը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է ՏԱՍՍ գործակալությունը։
«ՌԴ-ի տարածքում մեկ օրվա ընթացքում ջրածածկ եղած տների թիվն ավելացել է 1097-ով: Ապրիլի 17-ի առավոտյան 203 բնակավայրում դրանց թիվը կազմել է 16 հազար 57: Մեկ օրվա ընթացքում ջրով ողողված տնամերձ հողամասերի թվաքանակը հասել է 31 հազար 39-ի»,-տարածել է գործակալությունը։
Ըստ տվյալների՝ առաջվա պես ամենից շատ ջրի տակ են հայտնվել Օրենբուրգի (15 հազար 112), Կուրգանի (գրեթե 670), Սամարայի (173) մարզերի բնակելի շենքերը: Բացի այդ, ապրիլի 17-ի առավոտվա դրությամբ Ռուսաստանում ջրածածկ է եղել 97 ցածրանիստ կամուրջ և ավտոճանապարհների 89 հատված:
Կարծիքներ