ՀՀԿ-ի ֆեյքերը լծվել են Մարտուն Գրիգորյանի հրապարակումները լայքելուն ու տարածելուն

Գյումրու քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանի ֆեյսբուքյան էջում արտասովոր ակտիվություն է տիրում։ Ընդամենը 9700 հետևորդ ունեցող Մարտուն Գրիգորյանի հրապարակումները շատ ժամանակ կիսվում ու հավանում են ավելի քան 1000 անգամ։
Փոքր ուսումնասիրությունից հետո MediaNews-ը պարզեց, որ Գյումրիում Սերժ Սարգսյանի հերթական թեկնածուն օգտվում է ՀՀԿ-ական ֆեյքերի ծառայությունից։ Վերջիններս անտրտունջ տարածում են Մարտուն Գրիգորյանի հրապարակումները, որոնցից մի քանիսը ներկայացված են ստորև։
Ստորև օրինակի համար ներկայացնում ենք ՀՀԿ-ական այն ֆեյքերից մի քանիսին, որոնց միջոցով Գրիգորյանը տարածում է իր հրապարակումները։ Վերջիններիս էջերի ուսոււմնասիրությունից ակնհայտ է, որ կեղծ օգտատերեր են, լուսանկարները ներբեռնված են համացանցից ու սպասարկում են բացառապես ՀՀԿ-ի շահերը։
Greta Davoyan — https://www.facebook.com/profile.php?id=100094544979113
Mila Gasparyan — https://www.facebook.com/profile.php?id=100077472190186
Anna Asatryan — https://www.facebook.com/profile.php?id=100093987947438
Anna Karapetyan — https://www.facebook.com/profile.php?id=100082320979308
Կարծիքներ