Տիգրանը երկու տարի իր տունն անշահախնդիր հատկացրել է ՀՀ հաշմանդամային սպորտի Ֆեդերացիային, և այնտեղ բնակվում են զինհաշմանդամներ.Սարգիս Ստեփանյան
ՀՀ Հաշմանդամային սպորտի Ֆեդերացիայի հիմնադիր նախագահ Սարգիս Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ընկերնե՛ր, այսօր ուզում եմ խոսել մի շա՜տ հայրենասեր ու համեստ մարդու մասին, ով շուրջ երկու տարի իր տունն անշահախնդիր հատկացրել է ՀՀ հաշմանդամային սպորտի Ֆեդերացիային, և այնտեղ բնակվում են զինհաշմանդամներ։
Տիգրանը բնակվում է ԱՄՆ-ում, բայց հոգով ու սրտով ամեն վայրկյան հայ ժողովրդի հետ է։ Ֆեդերացիայի անունից շնորհակալություն եմ հայտնում իմ լավ ընկերոջն ու մաղթում` քաջառողջություն»,-գրել է նա։
Կարծիքներ