Viking Orion զբոսանավի 800 ուղևորները մեկ շաբաթ է չեն կարողանում ափ դուրս գալ՝ նավի վրա առկա միկրոօրգանիզմների պատճառով

Viking Orion զբոսանավի 800 ուղևորները մեկ շաբաթ է չեն կարողանում ափ դուրս գալ՝ նավի վրա առկա միկրոօրգանիզմների պատճառով

Viking Orion զբոսանավի հարյուրավոր ուղեւորներ արդեն մեկ շաբաթ է՝ չեն կարողանում ափ դուրս գալ։Այս մասին հայտնում է factor.am-ը։

Նոր Զելանդիայում և Ավստրալիայում ոչ մի նավահանգիստ նավին թույլ չի տվել կանգ առնել «կենսահեղուկի»՝ նավի կորպուսի վրա միկրոօրգանիզմների, բույսերի և սնկերի կուտակման պատճառով, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Վիկինգ Օրիոնը շարժվել է Նոր Զելանդիայի Վելինգտոն նավահանգստից դեկտեմբերի 26-ին: Սկզբում նավին ընդունել մերժվել են Նոր Զելանդիայի Քրայսթչերչ և Դյունեդին նավահանգիստներում, այնուհետև «Viking Orion»-ը մերժումներ է ստացել Ավստրալիայի Հոբարտ և Ադելաիդա նավահանգիստներում։

Զբոսանավին օգնության են հասել պրոֆեսիոնալ սուզորդներ, ովքեր կմաքրեն նավի կորպուսը միկրոօրգանիզմներից ու բույսերից։ Նավի կորպուսի վրա բիոաղտոտումը վտանգավոր է, քանի որ նավը կարող է ներմուծել միկրոօրգանիզմներ, բույսեր, որոնք խորթ են որոշակի էկոհամակարգի համար, ներառյալ ջրիմուռները, իսկ դրանք, իրենց հերթին, կարող են իրականում ոչնչացնել կամ մեծապես փոխել էկոհամակարգը, որտեղ ներմուծվել են:

Ավստրալիայի ձկնաբուծության դեպարտամենտն ընդգծել է, որ նավի կորպուսի ստուգումը կենսածածկույթի առկայության համար և անհրաժեշտության դեպքում այն մաքրելը ստանդարտ պահանջ է նավահանգիստ մուտք գործելու համար: Viking Orion-ում մոտ 800 ուղեւոր կա, հիմնականում՝ ամերիկացի զբոսաշրջիկներ։ Հաղորդվում է, որ Viking Orion-ը մինչև երկուշաբթի կորպուսը մաքրելուց հետո պետք է վերսկսի իր ճանապարհորդությունը և մեկնի Մելբուրն։

Նավարկության կազմակերպիչները ներողություն են խնդրել ուղևորներից այն բանի համար, որ նավը չի կարողացել կատարել նախատեսված կանգառները։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում