Մարտի 11-ից 12-ը ԱԻՆ-ում 9 ահազանգ է ստացվել՝ քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ
Մարտի 11-ից 12-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 9 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևանում և Արարատի մարզի Արտաշատ, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքներում։
Դեպքի վայր ժամանած փրկարարները քաղաքացիներին ցուցաբերել են համապատասխան օգնություն։
Կարծիքներ