Ռուսաստանը Ղրիմ է տեղափոխել Հյուսիսային Կովկասի ռազմական կազմավորումները

Ռուսաստանը Ղրիմ է տեղափոխել Հյուսիսային Կովկասի ռազմական կազմավորումները

Ռուսաստանի Հարավային ռազմական օկրուգի 58-րդ համաբանակային բանակի կազմավորումները Հյուսիսային Կովկասից տեղափոխվել են Ղրիմ՝ Օփուկի կրակադաշտում ուսումնական կրակ  իրականացնելու համար: Այս մասին «Կոմերսանտ»-ին տեղեկացրել են օկրուգի մամուլի ծառայությունից:

Զորավարժությունների ընթացքում խնդիր է դրվել ստուգել «Ֆագոտ» և «Խրիզանտեմա» հակատանկային կառավարվող համալիրների օպերատորների գործնական հմտությունները. մասնավորապես, տակտիկական խմբերի ձևավորման ժամանակ օգտագործվել են ոչ ավանդական մոտեցումներ:

Նշվում է, որ զորավարժություններն անցկացվել են Հարավային ռազմական օկրուգի հրամանատար Ալեքսանդր Դվորնիկովի ղեկավարությամբ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում