Մոսկվայի իշխանությունները հորդորում են տարեց մոսկվացիներին ինքնամեկուսանալ
Մոսկվայի իշխանությունները խորհուրդ են տալիս և խնդրում տարեց մոսկվացիներին խուսափել ճանապարհորդությունից, մնալ տանը կամ ամառանոցում: Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը:
«Մենք խորհուրդ ենք տալիս և խնդրում ավագ սերնդի մոսկվացիներին զերծ մնալ ճանապարհորդությունից, մնալ տանը: Իհարկե, բոլոր քաղաքացիները պետք է խստորեն պահպանեն սանիտարահամաճարակային պահանջները տրանսպորտում, հասարակական վայրերում և ձեռնարկություններում», – գրել է քաղաքապետը իր բլոգում:
Կարծիքներ