19-ամյա երիտասարդը մեքենան վարել է առանց վարորդական իրավունքի վկայականի, պահոցում ատրճանակ է ունեցել

19-ամյա երիտասարդը մեքենան վարել է առանց վարորդական իրավունքի վկայականի, պահոցում ատրճանակ է ունեցել

Փետրվարի 14-ին պարեկային ծառայության Տավուշի գումարտակի ոստիկանները Իջևանի Երևանյան փողոցում ստուգել են «ՎԱԶ-2121» մակնիշի մի մեքենա։ 19-ամյա երիտասարդը չի ունեցել վարորդական իրավունքի վկայական։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը։

Բացի այդ, մեքենայի պահոցում ատրճանակ է եղել։ Ըստ նրա՝ ատրճանակն ընկերոջն է։

Մեքենան տեղափոխվել է ոստիկանության Իջևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում