Ուկրաինական պատվիրակությունը մեկնել է ՌԴ ներկայացուցիչների հետ բանակցությունների
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը լուսանկար է հրապարակել ուղղաթիռից։
Ուկրաինայի պատվիրակությունը կեսօրից հետո մեկնել է Ռուսաստանի հետ բանակցությունների։ Տեղեկությունը հայտնում է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։
Պաշտոնյան Twitter-ում լուսանկար է հրապարակել, որում ինքն ու «Ժողովրդի ծառա» խորհրդարանական խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան նստած են ուղղաթիռի խցիկում ։
«Գնում ենք ՌԴ–ի հետ բանակցությունների։ Արդեն ուղղաթիռներում ենք։ Մի քանի ժամից կսկսենք...», - գրել է Պոդոլյակը։
ՌԴ նախագահի օգնական, ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին ավելի վաղ հայտնել էր, որ բանակցությունները կկայանան Բրեստի մարզում։ Հանդիպումը կարող է սկսվել ժամը 15:00-ին (Երևանի ժամանակով` 16։00-ին):
Նշենք, որ բանակցությունների առաջին փուլը կայացել է փետրվարի 28-ին Բելառուսի Գոմելի մարզում։
Կարծիքներ