Հարավային Կորեան եղանակային վատ պայմանների պատճառով չեղարկել է 476 չվերթ

Հարավային Կորեան եղանակային վատ պայմանների պատճառով չեղարկել է 476 չվերթ

Առնվազն 476 չվերթ, հիմնականում ներքին, չեղարկվել են երեքշաբթի Կորեայի Հանրապետությունում՝ Ջեջու կղզում, այս ձմռան մինչ այժմ ամենացուրտ օրվա վատ եղանակի պատճառով: Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը ։

Քաղաքացիական ավիացիայի վարչության տվյալներով՝ ուժեղ քամու և ձյան տեղումների պատճառով չեղարկվել է 466 ներքին և 10 միջազգային չվերթ։ Բացի այդ, երկրում սահմանափակվել է ծովային ուղեւորափոխադրումները, ինչից տուժել է 113 նավ։

Չորեքշաբթի օրը թռիչքների թիվը կավելանա 25-ով՝ հասնելով 514-ի: Ըստ իշխանությունների տվյալների՝ եղանակային վատ պայմանների պատճառով կղզում արգելափակվել է մինչև 40 հազար ուղևոր։ Հունվարի 25-ին բազմաթիվ հարավկորեացիներ արձակուրդից հետո կվերադառնան աշխատանքի։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում