ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբ է այցելել ԱՀ ԱԺ նախագահը
ՀՀ-ում գործող Արցախի կառավարության օպերատիվ շտաբ է կրկին այցելել ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությունն՝ այս անգամ հանդիպում ունենալով Հադրութի մանկապատանեական ստեղծագործական կենտրոնի կոլեկտիվի հետ:Այս մասին հայտնում է ՀՀ -ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբը։
Ներկաները ողջունել են նման նախաձեռնությունը և ՀՀ-ում գործող Արցախի կառավարության օպերատիվ շտաբի աջակցությունը՝ կենտրոնը նորից կյանքի կոչելու և երեխաների ստեղծագործական կյանքի նոր վերածնունդն ապահովվելու գործում:
Կենտրոնում ընգրկված են ոչ միայն Հադրութի, այլև Արցախի վերահսկողությունից դուրս մնացած տարածքների բալիկները:
«Մեծ և անգնահատելի է կենտրոնի դերը հետպատերազմյան փուլում նոր սերունդներին գեղագիտական դաստիարակություն տալու, ազգայինը սերմանելու, հոգևոր, մշակութային և պատմական արժեքները քարոզելու և պահպանելու գործում»,- իր խոսքում նշել է ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը և հույս հայտնել, որ առաջիկայում երեխաները հնարավորություն կունենան իրենց աշխատանքները ներկայացնելու կենտրոնի կողմից կազմակերպված ցուցահանդես-վաճառքին:
Օգտվելով առիթից` Հադրութի մանկապատանեական ստեղծագործական կենտրոնի կոլեկտիվը շնորհակալություն է հայտնել ՀՀ-ում գործող Արցախի կառավարության օպերատիվ շտաբի աշխատանքները համակարգող Միքայել Վիրաբյանին՝ նման հնարավորություն ընձեռնելու և շտաբի ներսում կենտրոնին նույնպես տեղ հատկացնելու համար:
Կարծիքներ