Ֆարերյան կղզիներում տեղի է ունեցել կետերի ամենամյա սպանդը. սպանվել է մոտ 300 կետ. լուսանկարներ
Դանիային պատկանող Ֆարերյան կղզիներում տեղի է ունեցել ամենամյա զանգվածային կետորսությունը, որի ժամանակ տեղացիները, դանակներով զինված, շուրջ 300 կետ են սպանել լողափում:
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, այս ավանդույթն ունի հազարամյա պատմություն. դրա նպատակը հաջորդ տարվա համար մսի պաշարներ հավաքելն է:
Կետերին ստիպում են լողալով հասնել ափերի մոտ, որտեղ էլ սուզորդի համազգեստ հագած ձկնորսները սկսում են դանակներով հարվածել կենդանիներին: Սպանդի տեսարանն ահավոր է. լողափն ու ջուրն ամբողջությամբ կարմիր են ներկվում:
Կետերի զանգվածային սպանդը տեղի է ունենում ամենամյա «փառատոնի» շրջանակում:
Հայտնի է, որ Ֆարերյան կղզիներում կետորսությունն արգելված չէ, սակայն բազմաթիվ բնապահպանական կազմակերպություններ պահանջում են վերջ տալ ավանդույթին:
Կարծիքներ