Չարաբաստիկ ինֆեկցիան, հասնելով սևազգեստ պարոնի ուղեղին, նրան ստիպում է վիրավորել 680 հազար ՀՀ քաղաքացու. Ալեքսանյան
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Վազգեն (Բագրատ) Գալստանյանի՝ ՔՊ-ին ձայն տված քաղաքացիների վերաբերյալ արած հայտարարությանը:
«Չգիտեմ, թե կոնկրետ ո՞վ և թե սևազգեստ պարոնի մարմնի ո՞ր մասում է ինչ-որ բան դաջել, բայց ակնհայտ է, որ դաջելուց ստերիլության պարտադիր պայմանը չի պահպանվել, և չարաբաստիկ ինֆեկցիան, հասնելով սևազգեստ պարոնի ուղեղին, նրան ստիպում է վիրավորել 680 հազար ՀՀ քաղաքացու»,- գրել է նա:
Հիշեցնենք՝ Գալստանյանը ՔՊ-ին ձայն տված 680 հազար քաղաքացիներին անուղղակի կերպով «հող հանձնող» է անվանել:
Կարծիքներ