Գերմանիայում մեկ ամսում սահմանին ձերբակալվել է ավելի քան 5000 անօրինական ներգաղթյալ

Գերմանիայի ոստիկանությունը հոկտեմբերին ձերբակալել է 5285 անձանց, որոնք փորձել են ապօրինի հատել երկրի սահմանները Բելառուսով և Լեհաստանով անցնող երթուղիներով: Նման տվյալներ են ներկայացրել ԳԴՀ իշխանությունները երկուշաբթի՝ նոյեմբերի 1-ին։ Ընդհանուր առմամբ, տարեսկզբից իրավապահները հայտնաբերել են 7832 անօրինական ներգաղթյալների, որոնք փորձել են այս ճանապարհով ներթափանցել Գերմանիա։
Միայն վերջին 2 օրվա ընթացքում ոստիկանությունը 597 անօրինական ներգաղթյալի՝ Իրաքի, Սիրիայի, Իրանի և Աֆղանստանի բնակիչների, թույլ չի տվել Լեհաստանի տարածքից մուտք գործել հանրապետություն։ 18 մաքսանենգների նկատմամբ հետաքննություն է սկսվել։
Գերմանիայում օգոստոսից նկատվում է Լեհաստանից ժամանող անօրինական միգրանտների հոսքի աճ։ Եվրամիությունը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի վարչակազմին մեղադրում է միտումնավոր միգրացիոն ճգնաժամ հրահրելու և հազարավոր անօրինական ներգաղթյալների տեղափոխումը ԵՄ սահմաններ կազմակերպելու մեջ՝ ի պատասխան նրա ռեժիմի դեմ կիրառվող պատժամիջոցների։
Մայիսի վերջին Լուկաշենկոն հայտարարեց, որ Մինսկն այլևս չի ձերբակալի անօրինական ներգաղթյալներին, որոնք փորձում են Բելառուսի տարածքով հասնել Եվրամիության տարածք։ Գերմանիայի ոստիկանությունը, փախստականների ներկայիս հոսքով պայմանավորված, զգուշացրել է, որ հնարավոր է լինի 2015 թվականի միգրացիոն ճգնաժամի կրկնություն:
Կարծիքներ