Իրանում կայացել Է հոգեւոր առաջնորդի կողմից նոր նախագահի հաստատման արարողությունը

Իրանում կայացել Է հոգեւոր առաջնորդի կողմից նոր նախագահի հաստատման արարողությունը

Օգոստոսի 3-ին Թեհրանում տեղի Է ունեցել նոր նախագահի պաշտոնում Էբրահիմ Ռայիսի հաստատման արարողությունը: Այդ մասին հաղորդել Է IRNA գործակալությունը: Արարողության ընթացքում երկրի հոգեւոր առաջնորդ եւ ղեկավար Ալի Խամենեին նոր նախագահին հաստատել Է պաշտոնում:

Բացի դրանից, Իրանի ներքին գործերի նախարար Ռահմանի Ֆազլին ներկայացրել Է զեկույց նախագահական ընտրությոնների անցկացման մասին: Ռայիսիի պաշտոնակալությունը տեղի կունենա օգոստոսի 5-ին: Նա հաղթել Է հուլիսի 18-ի ընտրություններում՝ հավաքելով 17,9 միլիոն քվե (շուրջ 62 տոկոս)՝ ընտրողների 48,8 տոկոսի մասնակցության դեպքում: Ռայիսին ի տարբերություն ներկայիս նախագահ Հասան Ռոուհանիի պատկանում Է պահպանողական քաղաքական ճամբարին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում