Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը հանդես է եկել Ասիայի երկրների հետ ավելի սերտ տնտեսական հարաբերությունների օգտին
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքն անհրաժեշտ Է համարում ավելի սերտ տնտեսական հարաբերությունների զարգացումն Ասիայի երկրների, մասնավորապես Հարավային Կորեայի եւ Ճապոնիայի հետ: Հուլիսի 19-ին այդ մասին նա հայտարարել Է thepioneer.de նորությունների պորտալին տված հարցազրույցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ավելի սերտ տնտեսական հարաբերությունների հաստատումը հենց այդ երկրների հետ, իմ կարիքով, նաեւ կնվազեցնի մեր սեփական կախվածությունը»,- նշել Է Բերբոքը: Արծարծելով Չինաստանի թեման՝ Գերմանիայի ԱԳՆ-ի ղեկավարը կրկին քննադատության Է ենթարկել ոչ միայն մարդու իրավունքների հետ կապված իրավիճակն, այլեւ վերաբերմունքը Գերմանիայի որոշ ընկերությունների նկատմամբ: Որոշ ձեռնարկությունների համար Չինաստանում արտադրության հնարավորությունը, նրա խոսքով, նշանակում Է, այլ բաների թվում, իրենց առեւտրային գաղտնիքի բացահայտում:
«Մենք շատ ակտիվորեն հավանությոն ենք տալիս բոլոր արտադրություններին Չինաստանում, բայց մենք ունենք Հարավային Կորեան, մենք, օրինակ, նաեւ ունենք Տայվանը եւ ունենք նաեւ Ճապոնիան»,- ընդգծել Է Բերբոքը: Եթե Գերմաիան ցանկանում Է ամրապնդել իր սեփական ինքնիշխանությունը, ապա, Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի կարծիքով, անհրաժեշտ Է ոչ միայն խրախուսել արտադրությունը Եվրոպայում, այլեւ հաշվի առնել Այսիայի մյուս երկրները: Եվրոպայում ամեն ինչ արտադրել պարզապես հնարավոր չԷ գլոբալացված աշխարհում, ամփոփել Է Բերբոքը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ