Ավստրալիայի վեց բանտերում կարանտին են հայտարարել կորոնավիրուսի բռնկման պատճառով

Ավստրալիայի վեց բանտերում կարանտին են հայտարարել կորոնավիրուսի բռնկման պատճառով

Ավստրալիայի Վիկտորիա նահանգի վեց բանտերում հարկադրված են եղել կարանտին հայտարարել բանտի աշխատակիցներից մեկի՝ կորոնավիրուսով վարակվելուց հետո: Այդ մասին հայտնել Է ABC News հեռուստաալիքը:

Հաղորդվում Է, որ վարակված աշխատակիցն աշխատում Էր Մելբուռնի արվարձանում գտնվող Ռավենհոլ ուղղիչ կենտրոնում, որն ամենամեծ բանտն Է Վիկտորիա նահանգում:

Հինգ այլ բանտեր նույնպես փակվել են: Դրանց թվում Է Հոփքինսի ուղղիչ կենտրոնը, Բարվոնի բանտը, Բոֆորթ քաղաքից ոչ հեռուս գտնվող Լանգի Քալ Քալ բանտը, Ֆուլհեմ ուղղիչ կենտրոնը եւ Լոդդոնի բանտը: Ավելի վաղ հաղորդվել Էր, որ Ավստրալիայի Վիկտորիայի նահանգի իշխանությունները հուլիսի 15-ից պարտադիր բժշկական դիմակներ կրելու ռեժիմ են սահմանել Մելբուռնում եւ Միթչելի շրջանում:

Տանից դուրս գալիս նոր կանոնները չպահպանելու դեպքում բնակիչները կստանան ավստրալական 200 դոլար (140 ԱՄՆ-ի դոլար) տուգանք:

Վիկտորիայի նահանգը դարձել Է վարակի տարածման կենտրոն, եւ իշխանությունները գլխավոր սանիտարական բժշկի հանձնարարությամբ ավելի վաղ հայտարարել են կարանտինի կրկնակի սահմանման մասին: Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը հայտարարել Է, որ Վիկտորիայում ստեղծված իրադրությունը լուրջ անհանգստություն Է առաջացնում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում