Իննա Թորգոմյանը նշանակվել է Կիպրոսում ՀՀ դեսպան

Իննա Թորգոմյանը նշանակվել է Կիպրոսում ՀՀ դեսպան

ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Իննա Թորգոմյանը նշանակվել է Կիպրոսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:

 

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի.

Իննա ԹՈՐԳՈՄՅԱՆԻՆ նշանակել Կիպրոսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Նիկոսիա)»,- ասված է հրամանագրում։

 

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Տիգրան Մկրտչյանը հետ է կանչվել Կիպրոսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում