Ճապոնիան Ուկրաինային կմատակարարի քիմիական պաշտպանության սարքավորումներ և անօդաչու սարքեր

Ճապոնիան Ուկրաինային կմատակարարի քիմիական պաշտպանության սարքավորումներ և անօդաչու սարքեր

Ճապոնիայի կառավարությունը Ուկրաինային կտրամադրի քիմիական զենքից պաշտպանող կոստյումներ և դիմակներ, ինչպես նաև անօդաչու թռչող սարքեր։ ՏԱՍՍ֊ի հաղորդմամբ՝ այս մասին երեքշաբթի հայտնել է Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը։

«Ուկրաինայի կառավարության նոր խնդրանքի հիման վրա մենք որոշել ենք դիմակներ և կոստյումներ տրամադրել քիմիական զենքից պաշտպանվելու համար, ինչպես նաև անօդաչու թռչող սարքեր: Պաշտպանության նախարարությունը և Ինքնապաշտպանության ուժերը կշարունակեն Ուկրաինային ցուցաբերել առավելագույն աջակցություն», - ասված է նախարարության հաղորդագրության մեջ։

Նախկինում Ճապոնիան Ուկրաինային արդեն ուղարկել է մարդասիրական օգնություն և տեխնիկա Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերի պահեստազորից։ Մասնավորապես, Կիևին տրամադրվել են զրահաբաճկոններ, պաշտպանիչ սաղավարտներ, տաք հագուստ, ֆոտո և վիդեո սարքավորումներ, վրաններ, սանիտարական սարքավորումներ, սննդի և էներգիայի գեներատորներ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում