COVID-19-ով ախտահարման դեպքերի թիվն աշխարհում գերազանցել Է 622,6 միլիոնը
COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում հոկտեմբերի 12-ի առավոտվա դրությամբ կազմել Է 622 միլիոն 602 հազար 924: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները:
Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել Է 6 միլիոն 560 հազար 495 մարդու: COVID-19-ով վարակման ավելի քան 30 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը, Բրազիլիան, Ֆրանսիան եւ Գերմանիան:
Ախտահարվածների եւ ինֆեկցիայի հետեւանքներից մահացածների թիվը համապատասխանաբար կազմել Է. ԱՄՆ-ում՝ 96 միլիոն 772 հազար 268 եւ 1 մլն 063 հազար 310, Հնդկաստանում՝ 44 միլիոն 616 հազար 235 եւ 528 հազար 835, Ֆրանսիայում՝ 36 միլիոն 187 հազար 658 եւ 156 հազար 660, Բրազիլիայում՝ 34 միլիոն 731 հազար 539 եւ 686 հազար 963, Գերմանիայում՝ 34 միլիոն 257 հազար 916 եւ 150 հազար 919 մարդ: Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում Է աշխարհի կարեւորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը հոկտեմբերի 12-ի առավոտվա դրությամբ կազմել Է 842,1: ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել Է 3251, Հնդկաստանում՝ 376, Բրազիլիայում՝ 3190, Ֆրանսիայում՝ 2373, Գերմանիայում՝ 1799, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Կարծիքներ