Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 8,9 հա տարածքում բռնկված հրդեհները

Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 8,9 հա տարածքում բռնկված հրդեհները

Հուլիսի 26-ից 27-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 17 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝

Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ 200 քմ, Նոր Նորք վարչական շրջանում՝ 6000 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 1000 քմ,

Արմավիրի մարզի Թաիրով գյուղում՝ 700 քմ, Նորակերտ գյուղում՝ 1500 քմ,

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում՝ 300 քմ, Հայրավանք գյուղում՝ 250 քմ,

Լոռու մարզի Սպիտակ քաղաքում՝ 2000 քմ,

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ 5000 քմ, Եղվարդ քաղաքում՝ 1000 քմ, Արգել գյուղում՝ 5 հա,

Շիրակի մարզի Ամասիա գյուղում՝ 0,4 հա

Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում՝ 2000 քմ,

Տավուշի մարզի Իջևան քաղաքում՝ 3000 քմ,

Օձուն-Ալավերդի ավտոճանապարհին՝ 8000 քմ, Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ 4000 քմ։

Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 8,9 հա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում